Հնդկաստանում իշխանությունները հատուկ միջոցներ են ձեռնարկում հայտնաբերված «Նիպահ» կոչվող վտանգավոր վիրուսի տարածումը կանխելու նպակակով: Մահաբեր հիվանդության լոկալ բռնկումը պաշտոնապես հաստատվել է: Հնդկաստանի որոշ քաղաքներում դիմակներ կրելը պարտադիր է դարձել: Ի՞նչ է հայտնի վիրուսի մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Այդ «Նիպահ» կոչվող վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1999թ.-ին՝ Մալայզիայի Նիպահ գետի հարևանությամբ: Հենց այդ գետի անունով էլ այն կոչվել է: Այս 2.5 տասնամյակի ընթացքում 12 փոքր, լոկալ և միջին բռնկումներ են արձանագրվել: Բոլորն էլ արևելյան Ասիայի երկրներում: Խոշորագույնը և ամենահաճախը՝ Հնդկաստանում և քիչ թե շատ բռնկում նաև Պակիստանում է եղել: Այս անգամ լոկալ բռնկում արձանագրվել է արևմտյան Բենգալիա նահանգում, իսկ ավելի կոնկրետ՝ Կալկաթա քաղաքում: Եվ բոլոր այդ վարակվածներն այն բժիշկներն են, որոնք բուժում էին ենթադրյալ զրոյական պացիենտին, որն ի դեպ մահացել է: Բժիշկների թվում բարեբախտաբար մահացած չկա, բայց մի քանիսը չափազանց ծանր, կրիտիկական վիճակում են: Նրանց հետ առնչություն ունեցած մի քանի հարյուր անձինք մեկուսացվել են և վերահսկողության տակ են: Հարևան երկրները հատուկ միջոցներ են ձեռնարկում՝ ստուգելով Հնդկաստանից եկածներին»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ի՞նչ է ասում Առողջապահության միջազգային կազմակերպությունը: Հայաստանում տասնյակ հազարավոր աշխատանքային միգրանտներ կան Հնդկաստանից: Արդյո՞ք դա նշանակում է, որ մեր երկիրը ռիսկի խմբում է:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
