Սեպտեմբերի 27-ին զոհված Գոռի եղբայրը լույս աշխարհ է եկել հունվարի 27-ին՝ Զոհվածների հիշատակի օրը

Հունվարի 27-ին՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը, լույս
աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի հերոս Գոռ Կարապետյանի եղբայրը՝ Գոռը, 2
5 կգ, 49 սմ հասակով։

 

Արագածոտնի
մարզի Ագարակ գյուղում ծնված և մեծացած ավագ Գոռն ընտանիքի միակ զավակն էր։ Զոհվել
է պատերազմի առաջին օրը՝ սեպտեբերի 27-ին, Թալիշում։ 5 տարի պայքարելուց հետո ընտանիքում
վերջապես լույսի շող է սփռվել։ Հորեղբայրը՝ Մուրադ Կարապետյանը, Civic.am-ի հետ զրույցում
ասաց՝ եղբոր ընտանիքը դաժան օրեր է ունեցել, մինուճար որդուն էին կորցրել։ Այժմ  Գոռի  ծնվելով
ընտանիքում  և հատկապես ծնողների՝ Գոհար Մայիլյանի  ու Կարեն Կարապետյանի  կյանքում վերջապես ժպտալու առիթ կա
: «Իհարկե հերոս Գոռին չենք մոռանում, ցավը միշտ կա, բայց երեխայի
ծնվելով մի քիչ սփոփվել ենք
»,- պատմեց հորեղբայրը։


Երեխայի անվան հարցում տարակարծություն չի
եղել, միանշանակ էր՝ հերոս եղբոր անունն է կրելու։ Սիմվոլիկ է նաև, որ պատերազմի առաջին
օրը զոհված Գոռի եղբայրը լույս աշխարհ է գալիս հենց Զոհվածների հիշատակի օրը։

Մարիամ Գրիգորյան

Լուսանկարները Civic.am-ին տրամադրել է հորեղբայրը,
դրանք հրապար
ակվել են համաձայնությամբ։

 

 

Leave a Comment