Մոսկվան կոչ է անում Իրանի դեմ ուժ չկիրառել: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն է իրանա-ամերիկյան հարաբերությունների լարվածության պիկի պահին այսպիսի հայտարարություն արել:
Նոր պատերազմի վտանգ է կախված տարածաշրջանի գլխին: 12-օրյա պատերազմից ավելի դաժան պատերազմով է սպառնում ԱՄՆ նախագահը Իրանին՝ փորձելով բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել: