Թաթուլ Ասիլյանը դատապարտվել է ազատազրկման


Կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստացած Թաթուլ Ասիլյանը դատապարտվել է 1 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։

Թաթուլ Ասիլյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է եղել, սակայն 2023 թվականի նոյեմբերի 13-ին հեռացվել է կուսակցությունից, երբ նիստի ժամանակ նաև կարգապահական բնույթի հարցեր էին քննարկվել:

Մայիսի 31-ին հետախուզում էր հայտարարվել Թաթուլ Ասիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդված 2-րդ մասի հատկանիշներով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

23 դիտում

Leave a Comment