29 հունվարի 2026 – 18:52 AMT
PanARMENIAN.Net – «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը քրեական գործով դատական նիստի ընթացքում, որտեղ հանրային մեղադրողը ներկայացրել է մեղադրական եզրակացությունը, ասել է, որ «բացահայտ քաղաքական հետապնդում է, որ որևէ կապ չունի արդարադատության, իրավունքի հետ»:
«Մենք տեսնում ենք, որ ժողովրդավարության իրական բաստիոնում ՝ Եվրպայում, ԱՄՆ-ում, խոսքի ազատությունը պահվում է, իսկ այստեղ՝ դրա ֆեյք տարբերակով փորձում է արվում ներկայացվել, որ այս գործընթացը խոսքի, ժողովրդավարության մասին է»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Դատավորի այն հարցին, թե արդյոք ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, Սաղաթելյանն հստակ արձագանքել է. «Միանշանակ, իհարկե, չեմ ընդունում»։
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանն իր հերթին ասել է․ «Ես պատրաստ եմ ինձ հենց հիմա մեղավոր ճանաչել, եթե այստեղ բերեն ու նստացնեն Ազգային ժողովի նախագահին մեզ «շան լակոտ» ասելու համար»։
Նա ընդգծել է, որ պատրաստ է պատասխանատվություն կրել, եթե Ալեն Սիմոնյանը դառնա հանրության նկատմամբ անհարգալից վերաբերմունք, անպարկեշտ արտահայտությամբ մարդուն վիրավորելու համար մեղադրյալ։
«Մնացած պարագաներում, ինչպես հիմա… սա ուղղակի խոշտանգում է, ինչին ես պատրաստ եմ»,- ասել է Սամսոնյանը։
Հունվարի 9-ին դատարանը երեք ամսով երկարաձգել էր Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը։ Դատարանի որոշումից հետո Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ:14 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը դադարեցրել է հացադուլը։Նա ՔԿՀ-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն և հետո վիրահատվել: