Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Պեկինում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ Չինաստանը երբեք սպառնալիք չի ներկայացնի այլ երկրների համար, անկախ նրանից, թե որքան զարգացած և հզոր է այն։ Նրա խոսքերը հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը միշտ հավատարիմ է եղել խաղաղ զարգացման ուղուն, երբեք պատերազմ չի սկսել և երբեք չի բռնագրավել մեկ այլ երկրի հողը։ Նա նաև ընդգծել է, որ փոխադարձ վստահությունը երկու երկրների միջև երկարատև հարաբերությունների հիմքն է։