ԹՐԻՓՓ-ը քննադատում են մարդիկ, որոնք «Գույք պարտքի դիմաց»-ով կենսական նշանակության գործարաններ են հանձնել ՌԴ-ին

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության
կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի խոսքով՝ ստացվել է այնպես, որ Հայաստան-Ադրբեջան
ուղղությամբ խաղաղության քայլն այսօրվա դրությամբ Թրամփի միակ շոշափելի հաջողությունն
է
: «Քանի որ իր մոտ միշտ
գերիշխել է ոչ թե գաղափարական, արժեհամակարգային, այլ առևտրային, նյութական մոտեցումը՝
բացվեց այդպիսի մի հեռանկար։ Խոսվում էր Միջին միջանցքի մասին
․․․ պարզ է, որ  այս տարածաշրջանը
կարևոր օղակներից մեկն էր, և պետք էր, որ այս հարցում հաջողություն լինի
»,- Civic.am-ի տաղավարում
ասաց նա։

Սարաֆյանի խոսքով՝ իշխանություններին այս հարցով ուղղված քննադատությունները
պարզապես իրենց ընտրազանգվածի համար են
: «Ռուսաստանը, որ տարիներ
շարունակ մենաշնորհ ունի այստեղ տարբեր ոլորտներում, դրական երևույթ է, բայց հանկարծ
երբ Ամերիկան է գալիս, ասում են՝ ինքնիշխան տարածք ենք տալիս։ Գովասանքն ու քննադատությունը
պետք է հավասար լինեն։ Ես հասկանում եմ ընդդիմադիրներին՝ ակնալում էին, որ ձախողություններ
լինեն, որ իրենք հաջողեն հաջորդ ընտրություններում, բայց հակառակն է լինում։ Ամենակարևորը՝
գործնական քայլեր են արվում
»,- նկատեց նա։

Համբիկ Սարաֆյանը կարծում է, որ Հայաստանն այժմ լիարժեք գործընկեր
է դարձել Միացյալ Նահանգների համար
: «Հնչում են քննադատություններ
այն մարդկանց կողմից, որոնք
«Գույք պարտքի դիմաց» գործարքով երկրի համար կենսական նշանակության գործարաններ հանձնեցին Ռուսաստանին։
Իրենք իրենց աչքի գերանը չեն տեսնում՝ ուրիշների աչքի փուշն են տեսնում
»,- եզրափակեց նա։

 

Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

 

Leave a Comment