«Մեր ձևով» շարժումը փետրվարի 1-ին երևանցիներին հանդիպման է հրավիրել «Տաշիր Արենա»-ում

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը փետրվարի 1-ին՝ ժամը 18:00-ին, երևանցիներին հրավիրել է հանդիպման «Տաշիր Արենա»-ում։

Ըստ հրապարակման՝ հանդիպմանը կմասնակցեն շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և շարժման ներկայացուցիչները։

Նախատեսվում է քննարկել շարժման հաջորդ քայլերն ու ծրագրերը, ինչպես նաև ներկայացնել «Սամվել Կարապետյանի հինգ քայլերը դեպի ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի մանրամասները։

Leave a Comment