Վերջին շրջանում Հայաստանում պետություն–եկեղեցի հարաբերությունները հանրային ուշադրության կենտրոնում են։ Քննարկումները հաճախ տեղափոխվում են զգացմունքային կամ քաղաքական դաշտ, մինչդեռ այս թեման ունի հստակ իրավական և մարդու իրավունքների չափումներ։ Կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով միջազգային փորձագետ Իզաբելլա Սարգսյանի հետ ՍիվիլՆեթը զրուցել է պետության և եկեղեցու լիազորությունների սահմանների, միջազգային իրավական չափանիշների, ինչպես նաև այն ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ, երբ այդ սահմանները խախտվում են։