
Նկատենք, որ Պողոսյանի գրչին պատկանող ժամանակից հոգեբանական այդ արձակում տեղ է գտել 44-օրյա պատերազմի արձագանքը. հենց դրա շուրջ է հյուսված ամբողջ պատմությունը: Հեղինակը խորանում է էմիգրացիայի, պատերազմի հետևանքների և մարդկային հարաբերությունների բարդությունների մեջ: Վեպի կենտրոնում հայկական ընտանիքն է՝ իր բարեկամական և ընկերական ճյուղավորումներով, որը բաժանված է Ամերիկայի և Հայաստանի միջև: Այն պատմում է, թե ինչպես է այդ ընտանիքը փորձում գլուխ հանել ամերիկյան էմիգրացիայի մարտահրավերներից՝ միաժամանակ անդրադառնալով Հայաստանում մնացածների կյանքին՝ պատերազմի ֆոնին:
Աննայի խորհուրդները բավական ցինիկ են հնչում՝ հաշվի առնելով, թե 44-օրյա պատերազմն ում «գրչին է պատկանում»: Անհաշվելի թվով մարդկանց իսկական փորձության ենթարկած ու տառապանքի աղբյուր դարձած այդ պատերազմի գլխավոր հեղինակը հենց Աննան է, ուստի այլոց խորհորդներ տալուց առաջ լավ կաներ, եթե անկեղծանար ուիր պատասծանատվության բաժինն ընդուներ. դառն իրականությունը Նիլկոլն է ստեղծել 44-օրյայի միջոցով, և հենց այդ իրականությունն է, որ ծնել է Աննայի կողմից մատնանշված բացասական երևույթները, այդ իրականությունն է, որ ճանապարհ է բացել նեգատիվի համար դեպի մարդկանց սրտերը:
Խավարի ճիրաններից ազատվելու համար մարդիկ պետք է ոչ թե հետևեն Աննայի խորհրդին ու գիրք կարդան, այլ նախևառաջ ամեն ինչ պետք է անեն՝ ազատվելու մահ ու կական սփռած իշխանությունից, որի գլուխն է Աննան: Հուսանք՝ ընտրություններով հնարավոր կլինի դա անել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: