Երևանում գտնվող անձեռոցիկի արտադրամասում հրդեհ է բռնկվել – Armenia Today

Հունվարի 29-ին Երևանում Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասի պահեստում հրդեհ է բռնկվել, հայտնել են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Ահազանգը ՆԳՆ-ն ստացել է ժամը 14։15-ին։

Ժամը 15։34-ի դրությամբ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական փրկարարական ջոկատներ։ Տեղում հայտարարվել է «Թիվ 3» կանչ։ Այդ ժամին հրդեհի վայր մեկնած ջոկատների թիվը 15 էր։

Ժամը 17։00-ի դրությամբ դեպքի վայրում աշխատում են 18 ջոկատներ՝ կատարելով հրդեհաշիջման աշխատանքներ։ ՆԳՆ-ից դեպքի վայրում լրագրողներին հայտնել են, որ հրդեհի տարածումը կանխելու աշխատանքներ են տարվում, ինչը գրեթե հաջողվել է։

Ժամը 17։40-ի դրությամբ՝ տուժել է մեկ մարդ։ Դեպքի վայրում շտաօգնության բժիշկը տեղեկացրել է, որ քաղաքացին ծուխ էր շնչել, բայց վիճակն արդեն բավարար է, նրան հիվանդանոց չեն տեղափոխել։

Leave a Comment