Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել


Հասարակություն


Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները հունվար 22-ին Տիտոգրադյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել էին «Մերսեդես» մակնիշի մեքենան: Պարզվել է, որ մեքենայում ապօրինի պահվող զենք-զինամթերք կա։

«Տղամարդը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացրել է ապօրինի պահվող ինքնաձիգ, ատրճանակ և լիցքավորված երկու պահեստատուփ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունում։


Leave a Comment