Հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է այն տեղեկությունները, որ ադրբեջանական գերությունից ազատված անձանցից մեկը՝ Գեւորգ Սուջյանը, կարող է ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախընտրական ցուցակում։ «Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է։ Այստեղ քաղաքականությամբ կարող է զբաղվել յուրաքանչյուրը»,- ավելացրել է Փաշինյանը։