ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարել է, որ շատ ուրախ կիներ, եթե ազատվեր ցուցակը գլխավորելու բեռից. «Եթե սոցիոլոգիական հարցումը ցույց տա, որ ես եմ ամենաշատ ձայներ բերողը, ուրեմն ես կլինեմ։ Շատ ուրախ կլինեմ, եթե դա ես չլինեմ՝ այդ մեծ բեռից կազատվեմ»,-ասել է նա։
Radar Armenia-ն ԱԺ «Հայաստան» խմբագրության պատգամավոր Քրիստինե Վարդանյանից հետաքրքրվեց՝ ինչու են նրան այդպիսի բեռի տակ պահել։ Ըստ Վարդանյանի՝ Քոչարյանը պատրաստ է նախապատվություն տալ ամենաարդյունավետ տարբերակին․
«Ինչ վերաբերում է «բեռ» բառին, կան մարդիկ, որոնց համար իշխանությունը պատասխանատվություն է, ոչ թե՝ շքեղությունների աղբյուր կամ երազանք»,-ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ երկրորդ նախագահի համար նախընտրելի կլիներ կյանքի այս փուլում այդ պատասխանատվությունը չունենալ, սակայն քանի որ տեսնում է իրավիճակից ելքեր, պարզապես պատրաստ է ստանձնել այդ պատասխանատվությունը. «Կարծում եմ՝ սա իշխանության հանդեպ ավելի առողջ մոտեցում է»։
«Ֆորմատի առումով մենք ընտրելու ենք ամենաարդյունավետ տարբերակը, որը մեզ առավելագույնս կօգնի՝ մոտենալ մեր նպատակին»,- հավելեց Քրիստինե Վարդանյանը։
