ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Ասում էին՝ պետք է վառվեին մեքենաներ, ջարդվեին խանութներ. այս մեղադրանքը սին է։ Այս մասին «Բագրատ սրբազանի և մյուս 17 արդարների» գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Ըստ դատախազի մեղադրանքի՝ պետք է վառվեին ավտոմեքենաներ, ջարդվեին խանութներ, կարավեր հոսանքազրկումներ, վնասվեր տրոլեյբուսի էլեկտրոգծեր, ըստ վարույթ իրականացնողի՝ պետք է խափանվեին ինտերնետի կապերը, 2 տող հետո նշվում է, որ պետք է այս ամենը ուղիղ հեռարձակվեր, հասկանալի չէ, թե ինչպես էր ինտերնետի խափանման պարագայում ինչպես էր դա հեռարձակվելու։ Մեզ համար ակնհայտ է եղել, թե ինչու են տարբեր մարդկանց վկայի կարգավիճակով ներգրավվել։ Նրանց ներգրավվել են, որպեսզի քննիչն ու դատախազը հնարավություն ունեն ասել, որ գործում կան վկաներ և նրանց վրա հնարավոր է՝ լինի ազդեցություն, ասեն՝ եկեք մարդկանց կալանավորենք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ