Հզոր անտիցիկլոնը կպատի Արևելյան Եվրոպան․ որ երկրները կլինեն էպիկենտրոնում


Հզոր ցուրտ ալիք է մոտենում Արևելյան Եվրոպային: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

«Ցրտի էպիկենտրոնը կլինի Կենտրոնական Ռուսաստանում, Բելառուսում և Բալթյան երկրներում, որտեղ ջերմաչափերի սյուները կարող են իջնել մինչև -30°C: Փետրվարի 2-ի առավոտյան ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի 20 աստիճանով։ Սառնամանիքները կազդեն նաև Ուկրաինայի հյուսիսային շրջանների և դրանց հարակից տարածքների վրա»,- գրել է նա:

622322789_122162291006938431_2165776836162133119_n.jpg (156 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

55 դիտում

Leave a Comment