Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը իշխանության գալով՝ վերացրեց Հայաստանի մարզային թերթերին պետական բյուջեից տրվող տարեկան 500 հազար դրամից-1 միլիոն դրամ օգնությունը, սակայն հանրության կողմից «Ֆեյքերի ՊՈԱԿ» անվանվող հիմնարկին պետբյուջեից շուրջ 802 միլիոն դրամ է տրամադրել։ ԱԺ ընտրություններից առաջ խիստ ավելանալու են իշխանական մանիպուլյացիաները, զանազան «քավոր Պետրոսներ» ստերով լվանալու են Հայաստանի հպարտ քաղաքացիների ուղեղները»։