Ամերիկյան «The Wall Street Journal» թերթի լրագրողները Ուկրաինայի զինված ուժերը համեմատել են կարճ սավանի հետ, որը չի կարող միաժամանակ ծածկել և՛ ոտքերը, և՛ պարանոցը։ Հոդվածը, որը քննարկում է ուկրաինական բանակում անձնակազմի պակասը, հրապարակվել է թերթի կայքում։
«Ուկրաինայի զինված ուժերն աստիճանաբար վերածվում է չափազանց կարճ սավանի, որը բաց է թողնում կամ պարանոցը, կամ ոտքերը»,- նշվում է հոդվածում։