Հայկ Կոնջորյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանին

Քաղաքականություն

29.01.2026 | 17:03

ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին:

«Ողջունելով հյուրին՝ Հայկ Կոնջորյանն արժեւորել է Հայաստան-Շվեյցարիա սերտ համագործակցությունը:

Խմբակցության ղեկավարը բարձր է գնահատել մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանն ուղղված Շվեյցարիայի Կառավարության աջակցությունը:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment