Կրեմլը ԱՄՆ-ին և Իրանին կրկին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հրաժարվել ուժի կիրառումից․ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ բանակցությունների ներուժը չի սպառվել, ուստի ուշադրությունը պետք է կենտրոնացվի դիվանագիտական մեխանիզմների վրա։
«Ցանկացած ուժային գործողություն կարող է միայն քաոս ստեղծել տարածաշրջանում և հանգեցնել շատ վտանգավոր հետևանքների», – հավելել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփը հայտարարել էր Իրանի ափեր մեծ նավատորմ ուղարկելու մասին՝ Թեհրանի վրա ճնշում գործադրելու համար։
