Գերմանիայի իրավասու մարմինը հետախուզվողին հանձնել է ՀՀ-ին․ Դատախազություն

Հասարակություն

29.01.2026 | 16:37

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ, այսպես կոչված, զանգերի կենտրոնի գործով (Call center case) Հայաստանի Հանրապետությանն է արտահանձնվել Գերմանիայում գտնվող քաղաքացի Ռ․Պ․-ն։

«Գերմանիայի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Ռ.Պ.-ն, ով մեղադրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու մեջ (Call center case), հանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին:

Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ռ.Պ.-ի տեղափոխումը Երևան»,- ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ Factor TV-ն անդրադարձել էր թեմային ու փորձել պարզել՝ ո՞ւր են գնում Հայաստանում գործող զանգերի կենտրոնների գումարները, ի՞նչն է խոչընդոտում բացահայտել այս հանցագործությունը և ինչո՞ւ այս գործերը քննող քննիչներն ամիսներ առաջ հեռացան Քննչական կոմիտեից։

Թեմայի առնչությամբ կարդացեք նաև՝

Խուզարկություն զանգերի կենտրոնում. խարդախների թիրախում բացառապես օտարերկրացիներ էին

Բացահայտվել է նոր «զանգերի կենտրոն», հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ստացված 80 հզր դոլար գումար

 

Leave a Comment