Հայտնի է Փաշինյանի կազմակերպած դիսկոտեկի անցկացման վայրը

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Վարչաբենդ» փարթին տեղի է ունենալու Ջրվեժում գտնվող «Palladium Hall»-ում։ Այս մասին ՔՊ կուսակցությունից հայտնել են միջոցառմանը գրանցված մասնակիցներին։ Հավաքույթի մեկնարկը ժամը 18:30-ին է, տևելու է երեք ժամ։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը նախընտրական տարին սկսել է թմբուկ նվագելով։ Նա ձևավորել է երաժշտական խումբ և երիտասարդներին հրավիրում է դիսկոտեկի։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ միջոցների հաշվին է Փաշինյանը կազմակերպում այս հավաքույթը։

Նարեկ Կիրակոսյան

Leave a Comment