Ռուսաստանից դրական ազդակներ կան. Փաշինյանը՝ երկաթուղու վերականգնման մասին – CIVILNET

Երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածների վերականգնման հարցով Հայաստանը նաև գրավոր է դիմել Ռուսաստանին, դրական ազդակներ կան: Այս մասին կառավարությունում հունվարի 29-ին ճեպազրույցի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես այս պահին չգիտեմ՝ գրավոր պատասխան կա՞, թե՞ ոչ, բայց ընդհանուր առմամբ կան դրական ազդակներ, հույս ունեմ՝ կարագանա գործընթացը, և Ռուսաստանի մեր գործընկերները չեն հապաղի», – ասաց վարչապետը: Հայաստանն այս հարցում շտապողականություն է դրսևորում: Պատճառն ընթացիկ գործընթացներն են: Այս համատեքստում վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հունվարի 15-ին Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում են իրականացրել։ Հունվարի 19-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ակընկալում է, որ օր առաջ վերականգնվեն ռուսական կոնցեսիայի […]

Leave a Comment