
Իրանն ԱՄՆ-ի կողմից ցանկացած ագրեսիվ գործողություն կդիտարկի որպես լայնամասշտաբ պատերազմի սկիզբ, և Թեհրանի պատասխանը չի ուշանա։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին։
«Սահմանափակ հարվածը պատրանք է։ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն ցանկացած կետից և ցանկացած մակարդակով կհամարվի պատերազմի սկիզբ, և պատասխան միջոցառումները կլինեն անհապաղ», – գրել է նա X-ում։ Իրանի պատասխանը կուղղվի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իսրայելի, ինչպես նաև ագրեսիան աջակցող ցանկացած երկրի դեմ, հավելել է Շամխանին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել, որ Իրանի ներկայացուցիչները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և գործարք կկնքեն, որը ենթադրում է միջուկային զենքից հրաժարում: Հակառակ դեպքում նա Թեհրանին սպառնացել է հարձակմամբ, որը շատ ավելի վատ կլինի, քան 2025 թվականի հունիսինը։