Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Աբու Դաբիում կայանալիք ռուս-ուկրաինական հանդիպման ձևաչափերը կհամաձայնեցվեն մինչև փետրվարի 1-ը։
«Ամենը կհամաձայնեցվի հանդիպման օրվանից առաջ. դրանք կավարտվեն մինչև կիրակի, ինչը, ըստ էության, ոչինչ չի փոխի», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Աբու Դաբիում կայանալիք բանակցությունները։
Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում փորձագիտական բանակցությունների նոր փուլը կարող է տևել երկու օր։ «Այո, անհրաժեշտության դեպքում կարող է լինել երկու օր», – ասել է նախագահի մամուլի քարտուղարը՝ պատասխանելով հանդիպման հնարավոր տևողության մասին հարցին։ Պեսկովը, սակայն, չի նշել բանակցությունների մեկնարկի ճշգրիտ ժամը։ «Դա դեռ չեմ կարող ասել ձեզ», – հավելել է նա։
Կրեմլի խոսնակի խոսքով՝ կձեռնարկվեն բոլոր միջոցները՝ երկխոսության շարունակությունն ապահովելու համար։ Սակայն նա հրաժարվել է մեկնաբանել Կիևի հետ էներգետիկ զինադադարի կամ այս թեմայով բանակցությունների մասին հաղորդագրությունները։