Փետրվարի 1-ին, ժամը՝ 18.00-ին, Տաշիր Արենայում տեղի կունենա «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի և շարժման անդամների հանդիպումը երևանցիների հետ։
Այս մասին հայտնում է «Մեր ձևով»-ը:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն առաջիկա անելիքներն ու ծրագրերը, կներկայացվեն «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի մանրամասները: