Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հունվարի 29–ին, ընթանում է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական հերթական նիստը։
Բագրատ Սրբազանը՝ իր պաշտպան Հովհաննես Խուդոյանին հորդորեց ուրախ տրամադրությամբ անդրադառնալ մեղադրանքներին։