Արտգործնախարարի հայտարարությունը ուղղակի անբարոյականություն էր: Այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, թե հոգևորականները բռնի ուզում էին վերցնել իշխանությունը։
«Իշխանությունն է հարձակվել եկեղեցու վրա, և այնպիսի տպավորություն է, թե մտածում են՝ կարող են մտնել, փոխել և անձական օգտագործման կառույց ունենալ։ Սա է նպատակը։ Ինչու՞ նման հայտարարությունները բավարար արձագանք չեն ստանում Եվրոխորհրդարանում։ Խնդիրն ավելի շատ աշխարհաքաղաքական է։ Օրինակ, ԵՄ դիվանագիտության ղեկավարը Կայա Կալասն է, նա Էստոնիայի նախկին վարչապետն է եղել։ Վարչապետ եղած ժամանակ, նա հայտարարում էր, որ Ռուսաստանը պետք է մասնատել երեք մասի։ Փոքր երկրի ղեկավար ես, ո՞նց ես մասնատելու Ռուսաստանը, քո երկրի անվտանգության մասին ընդհանրապես մտածու՞մ ես։ Այդ հոգեբանությունն ունեցող մարդը դարձել է ԵՄ–ի համար մեկ դիվանագետը։ Այլ աչքով է պետք նայել այս ամենին, սրանք ծայրահեղ քաղաքականացված հայտարարություններ են, որոնք շատ դեպքերում իրականության հետ որևէ առնչություն չունեն»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։