«TRIPP նախագիծը, որը մենք իրագործելու ենք առաջիկայում, հենց էդ երաշխիքն է. երաշխիքն էն չի, որ տանկ կամ զինվոր ա: Էն ա տեսանք տանկ ու զինվորը կանգնած էին և ի՞նչ, և դրանից մեր անվտանգության մակարդակն ավելի լավացա՞վ, ընդհակառակը, ընդհակառակը՝ էդտեղ տեղակայված տանկն ու զինվորի խնդիրն էն էր, որ մեր տանկ ու զինվոր չլինի էդտեղ: Ամեն ինչ անեն, որ մեր տանկն ու մեր զինվորը վերանա: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը վերանա»:
Նիկոլը փաստացի ստորացրել է հայոց բանակի դերն ու նշանակությունը՝ մարդկանց մոտ իլյուզիաներ ստեղծելով. եթե TRIPP-ը Հայաստանի համար անվտանգային երաշխիք լիներ, ապա համապատասխան թղթի վրա գրված տեքստում այդ մասին գոնե մի տառ կլիներ, ԱՄՆ-ն հանձնառություն կվերցներ, այլ ոչ թե Իլհամի գլուխը կշոյեր, իսկ Նիկոլինը Էրդողանի ոտքի տակ կգցեր:
Բայց հատկապես ուշագրավ է ստացվել Նիկոլի՝ տանկի ու զինվորի մասին ասքը. ակնհայտորեն նա ռուսներին է ակնարկել՝ անուղղակիորեն քարոզելով, թե 102-րդ ռազմաբազան Հայաստանի վզին փաթաթված թոկ է,այլ ոչ թե անվտռանգային եևաշխիք, իսկ եթե ընդամենը թոկ է, ուրեմն պետք է այդ թոկից ազատվել: Ահա թե որն է Նիկոլի մեսիջը Վենսի հայաստանյան այցին ընդառաջ: Աշոտիկի պապան պատրաստ է գնալ խելահեղ արկածախնդրության, պատրաստ է առանց անվտանգային երաշխիքներ ստանալու, առանց անվտանգային նոր համակարգի մեջ մտնելու ռուսական զորքերն այստեղից հանել ու ՌԴ-ի հետ փատացի թշնամանալ, եթե Վենսը գոնե չխանգարի իրեն վերարտադրվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: