Իրանական բեռնանավը Մախաչկալայի նավահանգստի մոտ հայտնվել է ծանծաղուտում

Բաժանորդագրվել

Դեպքի վայր են ուղարկվել քարշակներ։ Անձնակազմին և նավին վտանգ չի սպառնում։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Իրանական «Կասպիան Շիվա» բեռնանավը Մախաչկալայի նավահանգստի մոտ հայտնվել է ծանծաղուտում։ Այս մասին հայտնում է «Զվեզդա» տելեգրամյան ալիքը՝ հղում անելով Դաղստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը։

«Մախաչկալայի նավահանգստի մոտ իրանական բեռնանավը վնասվածք է ստացել և ընկել ծանծաղուտ։ Ջուրը մտնում է «Կասպիան Շիվա» բեռնանավի շարժիչային հատված և նավամբար։ Նավում անձնակազմի 10 անդամ կա։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դեպքի վայր են ուղարկվել քարշակներ։

Ըստ աղբյուրի՝ իրավիճակը վերահսկելի է։

Միջերկրական ծովում ռուսական բեռնանավ է խորտակվել. անձնակազմի մեծ մասը փրկվել է

Leave a Comment