Դպրոցների համար էլեկտրական ավտոբուսների գնման նպատակով ԿԳՄՍՆ-ն մրցույթ է հայտարարել


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ մարզերում դպրոցականների տեղափոխման համար տրանսպորտային միջոցների գնման նպատակով: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով:

Մրցույթի նախաորակավորման ընթացակարգի հայտարարությունը տեղադրված է www.gnumner.am կայքում (ծածկագիր՝ «ՀՀԿԳՄՍՆԵՄԱՊՁԲ-26/1»):

Մրցույթի նպատակն է շուրջ 30 հատ դպրոցական ավտոբուսի ձեռքբերումը մարզերի դպրոցականների համար:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի փետրվարի 10-ը:

Մրցույթի պայմանները ներկայացված են այստեղ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

141 դիտում

Leave a Comment