ՌԴ-ն և Ուկրաինան 2026 թվականին զոհված զինծառայողների մարմինների առաջին փոխանակումն են իրականացրել

Քաղաքականություն

29.01.2026 | 15:42

Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորների մարմիններ են փոխանակել, հայտնել է փոխանակման հարցերով զբաղվող  ՌԴ Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը, գրում է Meduza-ն։

Ռուսական կողմն Ուկրաինային հանձնել է 1000 զոհվածի մարմին, իսկ ուկրաինական կողմից ստացել է 38 ռուս զինծառայողի մարմին։

Ռազմագերիների հետ վերաբերմունքի ուկրաինական համակարգող շտաբը հաստատել է մարմինների փոխանակումը։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զոհված զինվորների մարմինների վերջին փոխանակումը տեղի էր ունեցել 2025 թվականի դեկտեմբերի 19-ին։ Մոսկվան Կիևին էր հանձնել 1003 մարմին և ստացել 26 դի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment