Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախորդ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախորդ նախագահի հետ

Ստրասբուրգ այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քաղաքավարական հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախորդ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։

Անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի շրջանակներում տարբեր մակարդակներում ձևավորված դինամիկ փոխգործակցությանն ու առաջնահերթություններին։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թեոդորոս Ռուսոպուլոսին արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթել իր հետագա գործունեության մեջ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment