Յուրաքանչյուր արժանապատվություն ունեցող դատավոր երազում այնպիսի համակարգ ունենա, որ ինքը մեկ մարդու քմահաճույքից կախված չլինի։ Այս մասին հրավիրված մամուլիս ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Սա իսկապես ռեալ առաջարկ է և համարում եմ, որ իրատեսական է և մեր նախընտրական ծրագրում դա անպայման ներառելու ենք այդ մոտեցումը։ Դատավորի համար ամենամեծ և ամենակարևոր հանգամանքը իր անկախությունն է»,- նշեց նա։
Այնուհետև, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իր իշխանության ժամանակ երբևէ ունեցել է տարաձայնություններ Վեհափառի հետ և եղե՞լ է արդյոք ցանկություն, որ մեկ ուրիշը դառնա Ամենայն Հայոց Կաթողիկոս, երկրորդ նախագահն ասաց․
«Իմ նախագահության ժամանակ պարբերաբար հանդիպել ենք Վեհափառի հետ։ Որևէ միտք փոխել, ինչ-որ մտնել պատմությունների մեջ ոչ թե չի եղել, նույնիսկ եթե մեկը ինձ ասեր, որ գալու է մի պահ, որ մենք ունենալու ենք այս պատկերը, ես կասեի՝ հոգեկան հիվանդ է հարց տվողը։ Իմ ժամանակ ամենամեծ ծավալի եկեղեցաշինությունն է եղել Հայաստանում։ Դա հենց Վեհափառի շնորհիվ է եղել։ Ինքը կարողացել է և՛ ֆինանսական ինչ-որ միջոցներ հայթայթել, և՛ բավական եկեղեցիներ կառուցվել են այն ժամանակ։ Երբեք չի եղել քննարկում, որը կարող էր փոխադարձ անվստահության ինչ-որ մթնոլորտ ձևավորել։ Հակառակը միշտ ասում էի՝ ի՞նչ է պետք, ինչո՞վ կարող ենք օգնել։ Ես ինքս հորդորում էի, որ մեր պատմական եկեղեցիների վրա մի քիչ ավելի մեծ ուշադրություն դարձնեն։ Այդ կարգի խոսակցություններ են եղել։ Ինձ համար մեր տարածաշրջանում փոքր երկրի համար, փոքր ժողովրդի համար ազգային ինքնությունը դա այն ցեմենտն է, որը այդ պետականությունը ամուր է պահում: Եթե ուզում ես այդ պետականությունը քանդվի, ուրեմն ինքնությունը թուլացրու։ Ինձ մոտ դա աքսիոմատիկ մոտեցում էր և ես այդ մոտեցումը ունենալով՝ չէի կարող ուրիշ կարգի հարաբերություններ ձևավորել եկեղեցու հետ: Չի եղել որևէ տարաձայնություն»։
Մանրամասն՝ տեսանյութում։