Եթե ինչ-ինչ պատճառով ՌԴ-ն չցանկանա ներդրումներ անել երկաթուղիների վերականգնման աշխատանքներում, Հայաստանը հետ կվերցնի այդ հատվածները. Փաշինյան

Հայաստանը ոչ միայն պատրաստակամ է, այլև ուզում է գործակցել Ռուսաստանի հետ, որպեսզի տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեմայով խորացնենք գործակցությունը, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ Հայաստանը գրավոր դիմել է Ռուսաստանին, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հատվածում երկաթգծերը վերականգվեն, սակայն դեռ չգիտի՝ գրավոր պատասխան կա, թե ոչ։

«Բայց, ընդհանուր առմամբ, դրական ազդակներ ստացվում են, հույս ունենք՝  կարագանա պրոցեսը»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ եթե ինչ-ինչ պատճառով ռուսական կողմը չցանկանա ներդրումներ անել, Հայաստանը հետ կվերցնի այդ հատվածները ու ինքնուրույն կանի աշխատանքները։

Leave a Comment