Պարեկները Երևանում մեքենա են կանգնեցրել ու հայտնաբերել զենք–զինամթերք

Տղամարդը ներկայացրել է նաև ապօրինի պահվող ինքնաձիգ, ատրճանակ և լիցքավորված երկու պահեստատուփ

Պարեկները Երևանում մեքենա են կանգնեցրել ու հայտնաբերել զենք–զինամթերք


ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի պարեկները «Մերսեդես» մեքենայում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել, հայտնում է ոստիկանությունը։


Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները հունվար 22-ին Տիտոգրադյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան: Պարզվել է, որ մեքենայում ապօրինի պահվող զենք-զինամթերք կա։


Տղամարդը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացրել է ապօրինի պահվող ինքնաձիգ, ատրճանակ և լիցքավորված երկու պահեստատուփ:


Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:


Leave a Comment