Ստրասբուրգում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթի ժամանակ Եվրոպայի պալատի դիմաց տեղի է ունեցել բողոքի ցույց Հայ Առաքելական եկեղեցու հալածանքների և մարդու իրավունքների համակարգային խախտումների դեմ: Չնայած անձրևին՝ Գերմանիայից և Ֆրանսիայից մոտ 30 հայ դուրս էր եկել՝ եվրոպական կառույցներին հիշեցնելու, որ երկրում իրական իրավիճակը կտրուկ տարբերվում է Երևանի պաշտոնական հռետորաբանությունից:
Հավաքվածները վանկարկում էին. «Դադարեցրեք քաղաքական բռնաճնշումները Հայաստանում», «Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին», «Սահմանադրություն, ոչ թե հալածանք», «Պահպանեք եկեղեցին եւ պետությունը առանձին», «Արքեպիսկոպոսի տեղը եկեղեցում է, ոչ թե բանտում», «Արդարություն Արցախի համար» եւ «Ճանաչեք 2023թ․ Արցախյան ցեղասպանությունը»: