Գրենլանդիայի շուրջ ԱՄՆ-ի հետ առճակատումը նախազգուշացում էր ամբողջ Եվրոպայի համար. Մակրոն


ԱՄՆ կողմից Գրենլանդիան վերահսկողության տակ վերցնելու հայտարարությունների ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենին և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենին:


«Հաշվի առնելով Ռուսաստանի դիրքորոշումը Հեռավոր Հյուսիսում և Չինաստանի տնտեսական ներկայությունը՝ մենք համակարծիք ենք Արկտիկայում մեր պաշտպանական դիրքերն ամրապնդելու անհրաժեշտության հարցում»,- ասել է Մակրոնը:


Նա հավելել է՝ Գրենլանդիայի շուրջ ԱՄՆ-ի հետ առճակատումը նախազգուշացում էր ամբողջ Եվրոպայի համար: Մակրոնի խոսքով՝ հարկավոր է կենտրոնանալ Եվրոպայի ինքնիշխանության, Արկտիկայի անվտանգությանը նպաստելու և արտաքին միջամտության դեմ պայքարի վրա:


Գրենլանդիայի վարչապետն իր հերթին ընդունել է, որ հարկավոր է մեծացնել տարածաշրջանում անվտանգությունը՝ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության ֆոնին: Դանիայի վարչապետն էլ բարձր է գնահատել այն, որ ճգնաժամի պահին եվրոպացիները միավորվել են և դեմ արտահայտվել Վաշինգտոնի պահանջներին:


Զուգահեռ նախատեսվում են բանակցություններ ԱՄՆ-ի, Դանիայի և մաս կազմող Գրենլանդիայի միջև: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ կանցկացվեն տեխնիկական մակարդակով մի շարք հանդիպումներ, որոնք շահավետ կլինեն բոլորի համար: Օրեր առաջ ԱՄՆ նախագահը հրաժարվեց լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու գաղափարից և Գրենլանդիան ուժով գրավելու սպառնալիքներից:

Դիտումների քանակ5

Leave a Comment