Նաիրը «Ցրվենա Զվեզդայի» լավագույն խաղացողներից է, բայց նա չպետք է մնա Սերբիայում․ Պեյչինովիչ

Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» նախկին ֆուտբոլիստ Նեմանյա Պեյչինովիչը բարձր է գնահատել հայ եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանի ելույթները սերբական թիմում։

«Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» լավագույն խաղացողներից է, իսկ Ստանկովիչը՝ լիգայի լավագույն մարզիչը։ Սակայն Նաիրը չպետք է մնա Սերբիայում։ Նա պետք է ավելի ուժեղ թիմ փնտրի Եվրոպայում կամ վերադառնա ՌՊԼ», – Պեյչինովիչի խոսքերն է փոխանցում Metaratings.ru-ն։

Մինչ «Ցրվենա Զվեզդա» տեղափոխվելը Թիկնիզյանը խաղում էր մոսկովյան «Լոկոմոտիվում»։ Սերբիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա պաշտպանը մասնակցել է 12 հանդիպման։ Նաիրն աչքի է ընկել մեկ գոլային փոխանցմամբ։

Leave a Comment