«Իմ մոտ միշտ հարց է առաջանում թե ի՞նչն է հիմքում այդ նախկինների նույնացման, պե՞տք է չէ, որ այդ հարցը առաջանա: Բնավորությամբ լրիվ տարբեր ենք, երեք նախկին նախագահներս: Եթե հնարավոր է երեք տարբեր, իրարից շատ հեռու մարդիկ հորինել, ապա մենք այդ երեք նախագահներն ենք՝ Տեր-Պետրոսյանը, ես և Սերժ Սարգսյանը։ Լրիվ տարբեր ենք բնավորություններով, հայացքներով ևս լրիվ տարբեր ենք, աշխատանքի ոճով ևս լրիվ տարբեր ենք, մեր աշխատած տարիների արդյունավետությամբ ևս լրիվ տարբեր ենք, թիմային տեսանկյունից ևս լրիվ տարբեր ենք: Ի՞նչն է մեզ միայն միացնում՝ մեր աշխատանքային գրքույկում գրածը, որ նախագահ ենք եղել: Ուրիշ բան մեզ չի միացնում»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։