ՀԱՊԿ-ը կընդլայնի ​​ներուժը, այդ թվում՝ նորագույն սպառազինությամբ. գլխավոր քարտուղար

https://arm.sputniknews.ru/20260129/hapk-y-kyndlajni-neruzhy-ajd-tvum-nvoragujn-sparazinutjamb-glkhavvor-qartughar-98216395.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/07/72031825_148:0:1571:1067_1920x0_80_0_0_91588e7504cf820cb7f47f08ca344282.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տաալատբեկ մասադիկով, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)

տաալատբեկ մասադիկով, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)

Բաժանորդագրվել

Դժվար պայմաններում կազմակերպությունը շարունակում է ամրապնդել իր դերը որպես կարևորագույն ռազմաքաղաքական կառույց։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կընդալյնի իր ուժերի մարտական ​​ներուժը, այդ թվում՝ դրանք նորագույն սպառազինությամբ հագեցնելու ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը ԶԼՄ–ների ներկայացուցիչներին տված հարցազրույցում, որը հրապարակվել է «Союзники. ОДКБ» կայքում։

«2025 թվականին երկարաձգված Հավաքական անվտանգության ռազմավարության շրջանակներում մեր կազմակերպությունը մտադիր է շարունակել ընդլայնել ՀԱՊԿ զորքերի մարտական ​​ներուժը, այդ թվում՝ դրանք համալրելով հետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի, անօդաչու միջոցների և զորքերի ավտոմատ կառավարման ժամանակակից համակարգերով։ Մտադիր ենք զարգացնել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համար զինվորական կադրերի նախապատրաստության ծրագրերը՝ հաշվի առնելով ռազմական գիտության, տեխնիկայի ձեռքբերումներն ու առաջադեմ փորձը», – ասել է Մասադիկովը։

Նրա խոսքով՝ 2026 թվականին ՀԱՊԿ-ը մի շարք համատեղ զորավարժություններ կանցկացնի՝ դաշնակից երկրների զորքերը պատրաստելու նպատակով։

«Ավանդաբար կանցկացնենք համատեղ «Փոխգործակցություն», «Որոնում», «Էշելոն» և «Սահման» զորավարժությունները, որտեղ մարտական նորագույն փորձը հաշվի առնելով ամեն տարի մշակվում են զորքերի պատրաստության առանձին ասպեկտներ: Հոկտեմբերին Բելառուսի Հանրապետության տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ կանցկացվի «Անքակտելի եղբայրություն – 2026» հրամանատարաշտաբային զորավարժությունը», – ասել է գլխավոր քարտուղարը։

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կազմակերպությունը աշխատանք է տանելու նոր մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ: Մասնավորապես, միջոցներ են ձեռնարկվելու ահաբեկչության և ծայրահեղականության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Այս ջանքերի շրջանակներում անդամ երկրները կանցկացնեն գործնական միջոցառումներ հատուկ գործողությունների ձևաչափով, որոնք կրելու են՝ «Վարձկան», «Ալիք», «Անլեգալ» և «ՊՐՈՔՍԻ» անվանումները:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը մտահոգված է կազմակերպության անդամ պետությունների սահմաններին անկայունության գոտիների մոտեցմամբ:

«Պահպանվում է միջազգային ահաբեկչության և դրա հետ կապված ծայրահեղականության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, զինյալների անդրսահմանային տեղաշարժի և անօրինական ֆինանսական գործարքների սպառնալիքը։ Վտանգավոր այս ֆոնին տարածաշրջանային հակամարտությունների աճ է գրանցվում։ Մենք հատկապես մտահոգված ենք ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններին անկայունության գոտիների մոտեցմամբ», – հայտարարել է նա։

Նման բարդ պայմաններում կազմակերպությունը շարունակում է ամրապնդել իր դերը որպես կարևորագույն ռազմաքաղաքական կառույց՝ հետխորհրդային տարածքում և ամբողջ Եվրասիայում տեղի ունեցող տեկտոնական գործընթացներում կայունությունը պահպանելու համար, ընդգծել է գլխավոր քարտուղարը։

Տաալատբեկ Մասադիկովը հայտարարել է նաև, որ իր գլխավոր նպատակը կազմակերպության պատասխանատվության գոտում խաղաղության պահպանումն է, ինչպես նաև ռազմաքաղաքական կառույցի դերի ամրապնդումը Մեծ Եվրասիայում։

Նոր գլխավոր քարտուղարի խոսքով՝ նա տրամադրված է առավելագույնս արդյունավետ օգտագործել կազմակերպության կուտակած փորձը և անդամ պետությունների միջև փոխգործակցության փորձված պրակտիկան՝ ընդհանուր անվտանգության առանցքային խնդիրների լուծման հարցում։ Դրանց թվում նա նշել է քաղաքական խորհրդակցությունները, ճյուղային աշխատանքային խմբերի գործունեությունը, համատեղ զորավարժությունների անցկացումն ու մշտական անելիքները։

2025 թ. նոյեմբերի 27-ին ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել Տաալատբեկ Մասադիկովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատելու վերաբերյալ։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Ղրղզստանից գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։ Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։

Leave a Comment