https://arm.sputniknews.ru/20260129/voghjunum-em-ajd-mtadrutjuny-pashinjany-marsum-ev-mergeljanum-nerdrumneri-masin-98217040.html
Ողջունում եմ այդ մտադրությունը․ Փաշինյանը՝ «Մարսում» և Մերգելյանում ներդրումների մասին
Ողջունում եմ այդ մտադրությունը․ Փաշինյանը՝ «Մարսում» և Մերգելյանում ներդրումների մասին
Sputnik Արմենիա
Փաշինյանը խոստացել է, որ կախված ներդրումային ծրագրի ծավալից և բովանդակությունից, կառավարությունը կդիտարկի աջակցության հարցը։ 29.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-29T14:26+0400
2026-01-29T14:26+0400
2026-01-29T14:27+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98211012_0:0:1280:720_1920x0_80_0_0_4c59bc87e7388cadf6b370f1c7b8474e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Երևանի «Մարս» գործարանում և Մերգելյան ինստիտուտում «Սիստեման» նախատեսում է ներդրումային ծրագիր իրականացնել։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե «Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովի հետ հանդիպման ժամանակ քննարկվե՞լ է արդյոք այն հարցը, թե ինչ է արվելու։Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ Վլադիմիր Եվտուշենկովը հայտնել է, որ ՌԴ կառավարության ղեկավարի կողմից ուղերձ է ստացել ներդրումային ծրագիր իրականացնելու համար։ Փաշինյանի տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է արտադրության ոլորտին։ Եվտուշենկովը հետաքրքրվել է, թե ինչ կարծիք ունի այդ ամենի մասին ՀՀ կառավարության ղեկավարը։ Փաշինյանի խոսքով՝ ինքը ողջունել է այդ մտադրությունը։«Ես չգիտեմ՝ այնտեղ սեփականատիրոջ փոփոխություն տեղի ունեցել է, թե ոչ, ամեն դեպքում` դա ՀՀ–ի սեփականությունը չէ, Ռուսաստանինն է։ Ինչ գործառույթներ կամ լիազորություններ ունի Հայաստանը, կիրականացնի դա»,- ասաց Փաշինյանը։Նրա խոսքով՝ «Սիստեմա»-ի սեփականատիրոջ հետ պայմանավորվել են, որ նախ պետք է ներկայացվի ներդրումային ծրագիրը։ Կախված նրանից, թե ինչ ծավալների և բովանդակության նեդրումային ծրագիր կլինի՝ կառավարությունն էլ իր հերթին կարձագանքի, թե ինչպես կարող է աջակցել ծրագրի իրականացմանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98211012_160:0:1120:720_1920x0_80_0_0_da05bd7f97d17f89c16261e13dc03562.jpg.webp
նիկոլ փաշինյան, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
նիկոլ փաշինյան, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
Փաշինյանը խոստացել է, որ կախված ներդրումային ծրագրի ծավալից և բովանդակությունից, կառավարությունը կդիտարկի աջակցության հարցը։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Երևանի «Մարս» գործարանում և Մերգելյան ինստիտուտում «Սիստեման» նախատեսում է ներդրումային ծրագիր իրականացնել։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե «Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովի հետ հանդիպման ժամանակ քննարկվե՞լ է արդյոք այն հարցը, թե ինչ է արվելու։
«Ես 2024թ․ Մոսկվայում ՌԴ կառավարության ղեկավարի հետ խոսել եմ այդ թեմայով՝ ասելով, որ դուք գույք ունեք ՀՀ-ում` մասնավորապես նկատի ունենալով «Մարս» գործարանը, Մերգելյան ինստիտուտի մի հատվածը, որ պատկանում է ՌԴ-ին։ Ըստ էության, այդ պոտենցիալը չի գործում, որպես պահեստներ են օգտագործվում։ Ես իմ ակնկալիքներն եմ փոխանցել, հույս ունեմ, որ այդ գործարաններն ի վերջո կաշխատեն, որովհետև վերցնել, ոչ մի բան չանելն այնքան էլ տրամաբանական չէ»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ Վլադիմիր Եվտուշենկովը հայտնել է, որ ՌԴ կառավարության ղեկավարի կողմից ուղերձ է ստացել ներդրումային ծրագիր իրականացնելու համար։ Փաշինյանի տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է արտադրության ոլորտին։ Եվտուշենկովը հետաքրքրվել է, թե ինչ կարծիք ունի այդ ամենի մասին ՀՀ կառավարության ղեկավարը։ Փաշինյանի խոսքով՝ ինքը ողջունել է այդ մտադրությունը։
«Ես չգիտեմ՝ այնտեղ սեփականատիրոջ փոփոխություն տեղի ունեցել է, թե ոչ, ամեն դեպքում` դա ՀՀ–ի սեփականությունը չէ, Ռուսաստանինն է։ Ինչ գործառույթներ կամ լիազորություններ ունի Հայաստանը, կիրականացնի դա»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ «Սիստեմա»-ի սեփականատիրոջ հետ պայմանավորվել են, որ նախ պետք է ներկայացվի ներդրումային ծրագիրը։ Կախված նրանից, թե ինչ ծավալների և բովանդակության նեդրումային ծրագիր կլինի՝ կառավարությունն էլ իր հերթին կարձագանքի, թե ինչպես կարող է աջակցել ծրագրի իրականացմանը։