Clash Report-ի փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վաղը կայցելի Թուրքիա։
Անկարան նախատեսում է դեմ արտահայտվել Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողության և կոչ անել միջուկային հարցի շուրջ երկխոսության։
Օրակարգում են առևտրաշրջանառությունը 30 միլիարդ դոլարի հասցնելը, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը, Գազայի վերակառուցման և Սիրիայում կայունության հարցերը։
