Դեմ եք՝ հեղափոխություն արեք, չեք արել՝ մեր քաղաքականությունը շարունակում ենք. Փաշինյան


Հասարակություն


Այն խոսույթը՝ «Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չէ», այդ աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթ է: Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը

«Ես էլ Հայաստանի ժողովրդին շատ ուղիղ հրապարակային ասել եմ, որ կարծում եմ՝ Ղարաբաղի շարժումը պետք է չշարունակվի: Ես, որպես Հայաստանի վարչապետ, որդեգրում եմ այդ գիծը և տանելու եմ այդ գիծը, և եթե քաղաքացիները գտնում են, որ սխալ եմ ես, անհամաձայնություն ունեն այդ քաղաքականության հետ, ես կոչ եմ անում, որ նրանք հեղափոխություն անեն: Ես կարծում եմ՝ շատ վարչապետ չի եղել որևէ երկրում, որ ժողովրդին կոչ անի հեղափոխություն անել: Ժողովուրդը հեղափոխություն չի արել, և մենք այդ քաղաքականությունը շարունակում ենք»,- ասաց Փաշինյանը: 


Leave a Comment