Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները: Հայտնում է ԱԺ-ն։

 

Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ ԱԺ նախագահի` Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին:

Leave a Comment