Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են երկկողմ կապերին առնչվող հարցեր


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները:

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ ԱԺ նախագահի` Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին:

Դիտումների քանակ1

Leave a Comment