29 հունվարի 2026 – 13:56 AMT
PanARMENIAN.Net – 2026 թվականի փետրվարի 2-ից Ucom ծառայությունների դիմաց վճարումները հասանելի չեն լինի հետևյալ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով՝ «Իդրամ» ՍՊԸ, «Իզի Փեյ» ՍՊԸ և «Թել-Սել» ԲԲԸ:
Վճարումներ չեն իրականացվի նշված կազմակերպությունների վճարային համակարգերով, վճարային տերմինալներով, օնլայն դրամապանակներով և մասնաճյուղերում։
Որոշման հիմքում գործընկերների հետ ծառայությունների մատուցման պայմանների շուրջ անհամաձայնությունն է:
Ucom ծառայությունների դիմաց վճարումների մյուս տարբերակները շարունակում են գործել անխափան: Ընտրեք Ձեզ առավել հարմար տարբերակը՝
• My Ucom հավելված
• U!Pay հավելված
• ucom.am
• Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններ
• U!Pay-ի սպասարկման գրասենյակներ
• Գործընկեր բանկերի հավելվածներ, մասնաճյուղեր և տերմինալներ
• «ՄոբիԴրամ» ՓԲԸ հավելված և վճարային տերմինալներ
• «Միփեյ» ՍՊԸ հավելված
• «Հայփոստ» ՓԲԸ բաժանմունքներ
Հարցերի և օգնության համար կարելի է գրել պաշտոնական էջին, զանգահարել հաճախորդների սպասարկման կենտրոն՝ 444 կամ այցելել մեր մասնաճյուղեր:
«Հայցում ենք Ձեր ներողամտությունը: Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: