
«Արդարությո՞ւն է այն, որ ձեր աջակիցը Վեհափառին սպանելու կոչ է անում։ Նախաձեռնվել է վարույթ, բայց այդ անձի նկատմամբ չկա հետապնդում։ Արդարադատությո՞ւն է այն, որ ՔԿ-ից անհետացել է Արշակ սրբազանի գործով միակ իրեղեն ապացույցը․․․ Ո՞վ պետք է բարենորոգի դատական համակարգը»,- այսօր կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսում լրագրողի այս հարցերին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ նշված դեպքերի մանրամասներից տեղյակ չէ, բայց կփորձի հետաքրքրվել՝ ինչի մասին է խոսքը։
«Ինչ վերաբերում է արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելուն, մենք ռազմավարություն ունենք, բարեփոխումները շարունակելու ենք։ Ես արձանագրում եմ, որ ինձ հասցեագրված դիմումների թիվը, որոնք վերաբերում են դատարանների կողմից անարդար որոշումներին, նվազել է»,- հավելեց Փաշինյանը։