Շարքային ընդդիմադիր եմ. Ռոբերտ Քոչարյան

Շարքային ընդդիմադիր եմ. Ռոբերտ Քոչարյան

«Բայց ես արտոնված ընդդիմադի՞ր եմ։ Շարքային ընդդիմադիր եմ»,- հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Radar Armenia-ի հարցին։

Քոչարյանին հիշեցրել էինք 2008թ. ասած խոսքերը, որ որ եթե առաջին նախագահը մտնի ընտրապայքարի մեջ, կդառնա շարքային ընդդիմադիր, և հիշեցրինք՝ եթե նա երկրորդ անգամ է մտնում ընտրապայքարի մեջ, արդյո՞ք խոսքերը բոլոր նախկին նախագահների մասին է։

«Տվյալ դեպքում՝ շարքային եմ, թե շարքային չեմ, կախված է նրանից, թե տվյալ քաղաքական ուժը քո առաջնորդությունն ընդունո՞ւմ է, թե չի ընդունում։ Դա նշանակովի չէ։ Այո, այդ նույն կարծիքին եմ»,- ասել է Քոչարյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment