Առաքել սրբազանն Արգիշտի Քյարամյանի հայրն է, զավակ ունի, հիմա եպիսկոպոս չէ՞. լրագրողը` Փաշինյանին

Առաքել սրբազանն Արգիշտի Քյարամյանի հայրն է, զավակ ունի, հիմա եպիսկոպոս չէ՞. լրագրողը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց, թե ինչ իրավունքով են Վեհափառի կարգալույծ արած հոգևորականներին համարում հոգևորական։

Փաշինյանը պատասխանեց, թե իրենք ունեն այդ իրավունքը, որովհետև ժողովուրդն այդ իշխանությունը բանեցնելու լեգիտիմ մանդատ է տվել։ 

( Ի դեպ, ՀՀ Սահմանադրությամբ եկեղեցին իշխանությունից անջատ կառույց է, և եկեղեցու խնդիրները լուծվում են եկեղեցում)։

«Մենք Կտրիճ Ներսիսյանի նման ինքնակոչ չենք»,–հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ Գարեգին Բ–ն  1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության և օծման։

Leave a Comment